14.12.2024
Սկսվել է շենքի գրոհը, ձերբակալվել է 1 անձ. Թբիլիսիում հակաահաբեկչական գործողություն է
prev Նախորդ նորություն

«Մենք գործ ունեինք ահաբեկիչների հետ». Վրաստանի ՊԱԾ-ի ղեկավարը ներկայացրել է մանրամասներ

Թբիլիսիում հակաահբեկչական հատուկ գործողության արդյունքում ձերբակալված է 1 անձ, մյուսները ոչնչացված են: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունան մամլո խոսնակ Նինո Գիորգոբիանին: 


«Հակաահաբեկչական կենտրոնի հատուկ գործողությունները Թբիլիսիի Գաբրիել Սալոսի պողոտայում ավարտվել են: Անցկացված միջոցառման արդյունքում ձերբակալվել է հանցախմբի 1 մարդ, երեքը՝ վնասազերծվել են», - ասել է նա:


Ինչ վերաբերում է հատուկջոկատայիններին, նրանցից մեկը, որ վիրավորվել էր գլխի շրջանում, վիրահատությունից հետո նա մահացել է Ինգորոկղվայի հիվանդանոցում: Վիրավորված է նաեւ 2 հատուկջոկատային:


Ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց քաղաքացիությունը եւ այլ մանրամասներ պարզ կդառնան առաջիկա օրերին:


ՊԱԾ-ի մամլո ասուլիսի ընթացքում նշվել է նաեւ, որ հանցագործ խմբի անդամները Վրաստանի քաղաքացիներ չեն եւ իրավապահները նրանց օրեր շարունակ հետեւել են: «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, այս խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու համար, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ», - ասել է Նինո Գիորգոբիանին, հաղորդում է Interpressnews-ը:


«Եղել է վտանգ, որ նրանք կարող են տեղի բնակչությանը գերի վերցնել. դա լուրջ խմբավորում էր», - իր հերթին ասել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին՝ հավելելով, որ նման զարգացումներից խուսափելու համար ամենասկզբից դեպքի վայրում աշխատել են հատուկջոկատայինները:


Նա չի բացառել, որ խմբավորման գործողությունները քննության արդյունքում կարող են որակավորել որպես «ահաբեկչական ակտ»: Նրա խոսքով, ամեն ինչ խոսում են այն մասին, որ «մենք գործ ունեինք ահաբեկիչների հետ»:  


Նա նաեւ մեկնաբանել է սոցիալական ցանցերում հնչող սպառնալիքները, որոնք առաջ են եկել խմբավորման չեզոքացումից հետո: «Մենք նման սպառնալիքների մասին տեղեկություններ ունենք: Հետեւում ենք իրավիճակին: Եղել են նաեւ զանգեր սպառնալիքներով: Դրանք բոլորը կուսումնասիրվեն: Մենք դրանց լուրջ ենք վերաբերվում», - ասել է Գոմելաուրին:


Հիշեցնենք, որ Թբիլիսիի Գաբրիել Սալոսիի փողոցում հակաահաբեկչական հատուկ գործողությունը սկսվել էր նոյեմբերի 21-ին եւ ավարտվել մի 20 ժամ հետո:


Այս ամբողջ ընթացքում անընդհատ հրաձգություն է կատարվել, պայթյուններ են տեղի ունեցել: Հատուկ գործողության ընթացքում զոհվել է Պետական անվտանգության ծառայության մեկ անդամ, վիրավորվել՝ 4-ը