24.11.2024
Ադրբեջանը գազ կգնի Ռուսաստանից
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղը պետք է անմիջականորեն մասնակցի բանակցային գործընթացին. Նադեին-Ռաևսկի

Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում մնացել է անփոփոխ՝ այդ հիմնախնդիրը պետք է լուծեն միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Այս մասին EADaily-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին:  


«Միանշանակ է, որ բանակցային գործընթացին պետք է անմիջականորեն մասնակցի նաև Լեռնային Ղարաբաղը: Կարծում եմ, որ ժամանակին Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս թողնելը չափազանց ոչ արդյունավետ քայլ էր և զիջում Ադրբեջանին»,- ասել է նա:


Ինչ վերաբերում է Անկարայի նկրտումներին խցկվել կարգավորման գործընթաց, ապա ռուս փորձագետը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիան ունի ոչ չեզոք դիրք և հայտնի է իր պրոադրբեջանական դիրքորոշմամբ: Եվ վերանայել իր դիրքորոշումը այս հարցում նա չի պատրաստվում: Այնպես որ, հաշվի առնելով այս ամենը, Թուրքիան չի կարող լինի բանակցային սեղանի շուրջ:  


«Պետք չէ մոռանալ նաև այն հանգամանքը, որ բանակցային գործընթացում հայտնվելու համար Անկարան պետք է ունենա նաև Երևանի թույտվությունը: Իսկ Հայաստանը կտրականապես դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս ձևաչափը փոխելուն»,- հավելել է Նադեին-Ռաևսկին: