20.04.2025
Հարցվածների մեծ մասը ԵԽ-ից Ադրբեջանի հնարավոր ելքը հարված է համարում երկրի հեղինակությանը
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. 2018թ.–ի բյուջեն`ընտրական բյուջե է

Ադրբեջանի 2018թ.–ի բյուջեն չի կարելի համարել սոցիալական ուղղվածություն ունեցող։ Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին։

«Այս բյուջեն սոցիալական չէ, ես այն կանվանեի 2018թ.–ի ընտրությունների բյուջե։ Եթե դիտարկենք բյուջեն, ապա այնտեղ վերականգնողական և շինարարական ծախսերն ավելացել են գրեթե չորս միլիարդով։ Դա կստեղծի քիչ վարձատրվող, սակայն աշխատատեղեր, ինչը տնտեսական ակտիվություն կբերի երկրում»,– նշել է նա։


Նա հավելել է, որ բյուջեում նախատեսվում է ավելացնել բյուջետային աշխատողների աշխատավարձերն ու թոշակառուների թոշակները գնաճին հավասար, իսկ այս պահին գնաճն Ադրբեջանում կազմում է 13%:

Բրյուսելում Հռչակագիրն ընդունվեց, ՀՀ-ն գոհ է տեքստից. նոր համաձայնագիրը կստորագրվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար