25.11.2024
ԵՄ-ն կարող է Թուրքիան ներառել օֆշորների սև ցուցակում. Հայաստանը ևս հարվածի տակ է.Bloomberg
prev Նախորդ նորություն

Հարցվածների մեծ մասը ԵԽ-ից Ադրբեջանի հնարավոր ելքը հարված է համարում երկրի հեղինակությանը

Ադրբեջանական contact.az կայքում իրականացվող օնլայն հարցումների մասնակիցների մեծ մասը Եվրոպայի խորհրդի կազմից Ադրբեջանի հնարավոր ելքը երկրի հեղինակությանը հասցված հարված է համարում։

Հարցման արդյունքների համաձայն՝ 215 մասնակիցներից 123-ը՝ 57 տոկոսը, կարծում է, որ դա լուրջ հարված կդառնա երկրի հեղինակության համար եւ էապես կթուլացնի նրա դիրքերը միջազգային ասպարեզում, կսահմանափակի իր շահերը պաշտպանելու հնարավորությունները։


Ընդ որում, 86 մարդ կարծում է, որ Ադրբեջանը ոչինչ չի կորցնի Եվրոպայի խորհրդի կազմից դուրս գալով։ Եվս 6 մարդ դժվարացել է պատասխանել։