27.07.2025
Բրյուսելում Հռչակագիրն ընդունվեց, ՀՀ-ն գոհ է տեքստից. նոր համաձայնագիրը կստորագրվի
prev Նախորդ նորություն

ՌԴ դեսպանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է TRT նախկին պրոդուսերը

Թուրքիայի անվտանգության ծառայությունը ձերբակալել են TRT պետական հեռուստաընկերության նախկին պրոդուսերին ՌԴ դեսպան Անդրեյ Կարպովի սպանության կազմակերպելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:


Դատախազը, որը վարում է Կարլովի սպանության գործը, հարցաքննել է Անկարայում կասկածյալ Խայրեդին Այդինբաշին, որից հետո դատարանը որոշում է կայացրել ձերբակալել վերջինիս «սպանություն կազմակերպելու» մեղադրանքով:

Հիշեցնենք, Անդրեյ Կարլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Հարձակվողը` ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշը ոչնչացվել էր:

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Փարիզ Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին մասնակցելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին