13.10.2026
Ի՞նչ է նախատեսում անել կառավարությունը պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար
17.10.2017
Ի՞նչ է նախատեսում անել կառավարությունը պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար

Պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար կառավարությունը նպատակ ունի ինքնածախսածածկում ապահովող մի շարք վարկային ծրագրեր իրականանացնել պետություն-մասնավոր համագործակցության ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը ներկայացնելով  ծրագրերի հետ կապված կառավարության մտադրությունները։  Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտներում նախատեսվող մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, նախարարը ներկայացրել է Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի և Կապսի ջրամբարի կառուցման ծրագրերը։  Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել հետագայում՝ ծրագրերի հետ կապված որոշ հարցերի հստակեցումից հետո։