24.11.2024
Ադրբեջանին դրոն վաճառած իսրայելական ընկերության դեմ դատարան են դիմել` $115 մլնի պահանջով
prev Նախորդ նորություն

Պենտագոն. ԱՄՆ-ն առայժմ չի դադարեցրել Սիրիայի քրդերին զենքով ապահովել

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը, ինչպես նախկինում, զենք է մատակարարում Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) քրդական ջոկատներին, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ: Այս մասին ճեպազրույցում լրագրողներին ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռոբերտ Մենինգը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նման մատակարարումների դադարեցման հրաման եղել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Պենտագոնում «սկսել են միայն քուրդ գործընկերներին ռազմական աջակցության ցուցաբերման առաջնահերթությունների փոփոխության հնարավորության վերանայումը»: Գլխավորը «ԻՊ գրոհայինների վերադարձը Սիրիա թույլ չտալն է», նշել է գնդապետը:

«Մենք ի սկզբանե Թուրքիային հստակ հասկացրել ենք, որ քրդական ջոկատներին զենքի մատակարարումները սահմանափակ են լինելու, առաքելությունը կոնկրետ, եւ աստիճանաբար այդ մատակարարումները մեծացրել ենք դրված խնդիրը՝ ԻՊ գրոհայինների ոչնչացումը, իրականացնելու նպատակով»,- հավելել է Մենինգը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նախօրեին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է լիովին դադարեցնել Սիրիայում քրդական ջոկատներին զենքի մատակարարումը: Դրանից հետո Սպիտակ տունը ստիպված էր պարզաբանել, որ այդ հարցն իսկապես քննարկվել է, սակայն ԱՄՆ վարչակազմի ղեկավարը ոչ մի պարտավորություն չի ստանձնել ՍԴՈւ-ին ռազմական աջակցությունը դադարեցնելու մասին: