24.11.2024
Թուրքմենստանը պատրաստ է էներգակիրներ արտահանել Կասպից ծովով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանին դրոն վաճառած իսրայելական ընկերության դեմ դատարան են դիմել` $115 մլնի պահանջով

Թել Ավիվի դատարանում այսօր դատական հայց է ներկայացվել դրոններ արտադրող Aeronautics Defense Systems ընկերության դեմ: Հայցը ներկայացրել են նույն ընկերության ներդրողները` $115 մլն-ի պահանջով: Այս մասին հայտարարել է Իսրայելի Քնեսեթի անդամ Թամար Զանդբերգը` գրառում կատարելով նաև Facebook-ի իր էջում, գրում է ՌազմԻնֆոն:


Calcalistech.com-ը գրում է, որ պատգամավորն անդրադարձել է հուլիսյան միջադեպին, երբ Ադրբեջանում իսրայելական անօդաչուներ արտադրող Aeronautics Defense Systems ընկերությանն առաջարկել են ցույց տալ իրենց հնարավորությունները՝ թիրախավորելով հայկական դիրքերը: Քննադատել է Իսրայելի իշխանությունների զենքի և ռազմական տեխնոլոգիաների արտահանման քաղաքականությունը, դիմել է Իսրայելի ՊՆ Ավիգդոր Լիբերմանին` խնդրելով դադարեցնել Ադրբեջանին դրոններ վաճառելու Aeronautics-ի լիցենզիան, քանի որ դրանք կարող են օգտագործել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող հակամարտության ժամանակ` խախտելով հրադադարի համաձայնագիրը:


Օգոստոսին Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն էր սկսել: Իսրայելական ընկերությունը հերքում է մեղադրանքները: Նույն ամսին Aeronautics-ը հայտարարեց, որ Իսրայելի ՊՆ-ն կասեցրել է Orbiter 1K տեսակի դրոնների վաճառքը անանուն, բայց հայտնի գնորդին: Գործարքի արժեքը 20 միլիոն դոլար էր կազմելու:


Նոյեմբերի սկզբին Իսրայելի ոստիկանությունը հայտարարեց, որ Aeronautics-ը քրեական հետաքննություն է անցնում, քանի որ գործարք է կնքել կարևոր գնորդի հետ: Իսրայելի դատարանի որոշմամբ գործարքի բոլոր մանրամասները պետք է տրամադրվեն իրավապահներին:


Զանդբերգը, սակայն նշում է, որ Իսրայելի ՊՆ պաշտոնական կայքում նշված է, որ Aeronautics-ի արտադրության մի մասն իսրայելական մեկ այլ` AZAD Systems ընկերության գործարանում է կատարվում, հետևաբար Ադրբեջանը դեռ կարող է ձեռք բերել իսրայելական արտադրության դրոններ: