24.11.2024
Պենտագոն. ԱՄՆ-ն առայժմ չի դադարեցրել Սիրիայի քրդերին զենքով ապահովել
prev Նախորդ նորություն

Բարզանին Իրաքի կենտրոնական կառավարությանը երկխոսությունից հրաժարվելու մեջ է մեղադրել

Իրաքի Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին Իրաքի կենտրոնական կառավարությանը երկխոսությունից  հրաժարվելու մեջ է մեղադրել, հաղորդում է AFP-ն:

«Մենք կարծում ենք, որ Բաղդադի եւ Էրբիլի խնդիրները պետք է լուծվեն լուրջ երկխոսության միջոցով, այլ ոչ թե ԶԼՄ-ով, բայց այժմ Բաղդադը պատրաստ չէ երկխոսությանը», - ասել է նա:

Բարզանին նաեւ հարց է տվել Բաղդադի սահմանապահ կետերի եւ օդանավակայանների փոխանցման վերաբեյալ:
«Արդյոք սա նշանակում է, որ սահմանապահ կետերում եւ օդանավակայաններում աշխատող քուրդերը իրաքցիներ չեն, թե Բաղդադը միայն արաբ աշախատակիցների՞ է ցանկանում օգտագործել»:

Ըստ նրա՝ քրդերը հարգում են դատարանի որոշումն այն մասին, որ անկախության հանրաքվեն հակասահմանադրական է եղել: Բաղդադն, իր հերթին, պետք է վերացնի սահմանադրական հանրաքվեից հետո Իրաքի Քուրդիստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները:

Վարչապետը երկուշաբթի կոչ է արել հետաքննել քրդերի զանգվածային տեղահանումը Հյուսիսային Իրաքում գտնվող Թուզ Հուրմա քաղաքից, որը բավականին վնաս է կրել Իրաքի զորքերի ներխուժման ժամանակ: «Մենք կարծում ենք, որ Իրաքի կառավարությունը պատասխանատու է տեղի ունեցածի համար եւ պահանջում ենք վերադարձնել եւ պաշտպանել նրանց, ովքեր ստիպված էին դուրս գալ քաղաքից», - ասել է քրդական առաջնորդը: