8.06.2025
Բարզանին Իրաքի կենտրոնական կառավարությանը երկխոսությունից հրաժարվելու մեջ է մեղադրել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը չի փոխել դիրքորոշումն Ասադի հարցում. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի փոխել իր դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը։

«Ներկայում մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Ոչ մի նոր բան՝ այդ հարցով մեր նախկին հայտարարությունների համեմատ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե Ասադը պե՞տք է լքի իր զբաղեցրած պաշտոնը։

Սիրիական ընդդիմությունը Ժնևում բանակցությունների 8-րդ ռաունդի մեկնարկի նախաշեմին հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական անցումը ենթադրում է Ասադի հեռացում նախագահի պաշտոնից։

Հոկտեմբերի վերջին Պետդեպի ղեկավար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը չի պնդում, որպեսզի Ասադը լքի երկրի նախագահի պաշտոնը։

ՌԴ ԱԳՆ. Իրանի միջուկային գործարքը տապալման սպառնալիքի տակ է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին