8.06.2025
ԱՄՆ-ը չի փոխել դիրքորոշումն Ասադի հարցում. Սպիտակ տուն
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ. Իրանի միջուկային գործարքը տապալման սպառնալիքի տակ է

Ռուսաստանը համարում է, որ Իրանի միջուկային գործարքը տապալման սպառնալիքի տակ է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի–ն։

«Տապալման սպառնալիքի տակ են հայտնվել խոշոր պայմանավորվածությունները, որոնք մենք դիտարկում ենք որպես կառուցողական բազմակողմանի փոխգործակցություն՝ նկատի ունենալով, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը»,– ասել է Լավրովը Միջազգային գործերի ռուսական խորհրդի ժողովին։

Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը»2015-ի հուլիսին Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ պատմական համաձայնության էին եկել եւ ընդունել Գործողությունների համատեղ համապարփակ պլանը։

Ռոհանի. Իրանի եւ մի շարք երկրների հարաբերությունները սկսել են բարելավվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին