Ռոհանի. Իրանի եւ մի շարք երկրների հարաբերությունները սկսել են բարելավվել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարծում է, որ Իրանի եւ մի շարք երկրների հարաբերությունները հիմա ավելի լավ են, քան անցյալում: Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Մենք շատ լավ հարաբերություններ ենք սկսել ԵՄ-ի հետ: Ռուսաստանի եւ մեր հարեւանների մեծ մասի հետ հարաբերություններն ավելի լավ են, քան նախկինում»,- ասել է Ռոհանին:
«Այսօր մեր հարաբերությունները բարելավվել են Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի եւ Կատարի հետ»,- հայտարարել է Իրանի նախագահը՝ նշելով, որ Իրանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել տարածաշրջանի երկրների հետ:
Ռոհանիի խոսքով՝ Իրանի մոտ բարդություններ կարող են առաջանալ «մեկ-երկու երկրների հետ», այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի: «Սաուդյան Արաբիան Իրանի հետ լարվածություն է փնտրում, որպեսզի թաքցնի տարածաշրջանում կրած պարտությունները, ինչպես նաեւ ներքին խնդիրները»,- կարծում է Ռոհանին: