24.11.2024
Ռոհանի. Իրանի եւ մի շարք երկրների հարաբերությունները սկսել են բարելավվել
prev Նախորդ նորություն

Մենք ցանկանում ենք, որ ՌԴ-ն Եվրոպայի կառուցողական հարեւանը լինի. Թիլերսոն

Ռուսաստանը իրեն պատասխանատու պետության պես չի պահում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նրա խոսքով՝ կիբեր հարձակումները, Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունը եւ Ուկրաինայի ներխուժումը, «պատասխանատու ազգի պահվածքը չեն», հաղորդում է Bloomberg-ը:

«Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը Եվրոպայի եւ տրանսատլանտյան համայնքի կառուցողական հարեւանը լինի», - ասել է նա` ելույթ ունենալով Վաշինգթոնի Ուիլսոնի կենտրոնում:

Նա նշել է, որ Ռուսաստանը «շարունակում է ագրեսիվ վարքագիծն» իր հարեւանների նկատմամբ:

ԱՄՆ-ն եւ Եվրոպան համաձայն են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն բարելավվի մինչեւ այն իր վարքագիծը փոխվի: Մասնավորապես, նա նշել է ԱՄՆ եւ Եվրոպայի պատժամիջոցները, որոնք Ուկրաինայի գործողությունների հետ կապված կիրառվում են Ռուսաստանի դեմ:

«Տրանսատլանտյան միությունը մտադիր է Ռուսաստանի կառավարությանը փոխանցել, որ այն չի հանդուրժի միջազգային նորմերի կոպիտ խախտում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նա հաստատել է ԱՄՆ հանձնառությունը ՆԱՏՕ դաշնակիցների հետ փոխադարձ պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորություններին: Միեւնույն ժամանակ, նա կրկնել է Թրամփի պահանջը, որ եվրոպական երկրները պետք է ավելի շատ վճարեն իրենց պաշտպանության համար.


«Մեր ուղերձը Եվրոպային սա է. ոչինչ չի փոխվել մեր նվիրվածության առումով: Այն արժեքները, որոնք կապում են մեզ, դեռ գոյություն ունեն: Անվտանգության ոլորտում Եվրոպայի հետ մեր հարաբերությունները անխախտելի են: Դաշինքները անիմաստ են, եթե նրանց անդամները չկարողանան կամ չկատարեն իրենց պարտականությունները», - ասել է նա:


Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկացած դաշնակիցի վրա հարձակման դեպքում «առաջինը կկատարի իր պարտավորությունները»: