Առաջիկա 2 տարում որոշել եմ կրկնապատկել ներդրումները Վրաստանում. շեյխ Ալ-Նահայան
Վրաստանում կան բոլոր պայմանները՝ բիզնես վարելու համար։ Նման գնահատական է տվել ԱՄԷ հանդուրժողականության հարցերով նախարար, շեյխ Նահայան Մուբարաք Ալ-Նահայանը՝ նշելով, որ ծրագրում է 2 տարվա ընթացքում կրկնապատկել ներդրումները։
«Մի քանի տարի առաջ մենք շաբաթական ընդամենը մեկ թռիչք ունեինք Վրաստան, իսկ հիմա թռիչքներն իրականացվում են օրական 3-5 անգամ։ Բոլոր առկա ցուցիչները վկայում են այն մասին, որ Վրաստանը բիզնեսի տեսանկյունից հանդիսանում է շատ համարավետ: Առաջիկա 2 տարին ես որոշել եմ կրկնապատկել ներդրումները Վրաստանում։ Դրանով մենք վստահություն ենք արտահայտում Վրաստանի կառավարությանը։ Երկիրը հանդիսանում է զարգացած, և դա նկատելի է նաև տնտեսական աճում»։
«Ապագայում ես անձամբ ծրագրում եմ նավահանգիստ և օդանավակայան կառուցել։ Լավ է, որ Վրաստանում չկա բյուրակրատիա, և միջավայրը բիզնեսի վարման համար լավն է»,-հայտարարել է նախարարը: