25.11.2024
ՌԴ-ն կողմ է ՀՀ-ի հետ հարաբերություններում «և՛, և՛»-ի քաղաքականությանը. Սերգեյ Ժելեզնյակ
prev Նախորդ նորություն

Պրոհայկական դիրքորոշման պատճառով Բաքուն մերժել է Զուևի նշանակումը դեսպանի պաշտոնում

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովը հաստատել է Գեորգի Զուևի թեկնածությունը Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնին: Այս մասին գրում է ԱՊԱ-ն` հղում անելով Պետդումայում իր աղբյուրներին:

Ներկայումս Զուևը զբաղեցնում է ՌԴ ԱԳՆ կադրերի դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը:

Հիշեցնենք, նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Վլադիմիր Դորոխինը ազատվել էր Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնից:

Ուշագրավն այն է, որ Զուևի թեկնածության մասին գրում են միայն ադրբեջանական ԶԼՄ-ները: Համաձայն դրանց` Բաքուն մերժել է նրա վառ պրոհայկական դիրքորոշման պատճառով: Haqqin.az-ի աղբյուրները ՌԴ ԱԳՆ-ում հայտնում են, որ գերատեսչությունը չի ստացել Գեորգի Զուևի ագրեմանը: