Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ ջանքերի օրակարգում, սակայն ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հունիսի 18-ի հանդիպմանը Մոսկվայում չի քննարկվել: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում համանախագահների այցը տարածաշրջան, նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն արտահայտում է նաև Ռուսաստանի դիրքորոշումը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությայն մեջ արտացոլված է նաև ռուսական դիրքորոշումը»,- ասել է Զախարովան:Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան կարգավորման թեման քննարկվել է Մոսկվայում ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ՝ Զախարովան ասել է. «Ղարաբաղյան կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության ջանքերի օրակարգում»,- հավելել է Զախարովան: