24.11.2024
Փորձագետ. ՌԴ–ի միջամտությունը փրկել է Սիրիան կազմաքանդումից
prev Նախորդ նորություն

Եգիպտոսի ղեկավարը հայտարարել է, որ մտադիր չէ 2 ժամկետից ավելի նախագահ լինել

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, ով իշխանության գլուխ է եկել 2014 թ., հայտարարել է, որ մտադիր չէ նախագահի պաշտոնում երկու 4-ամյա ժամկետից ավել մնալ: Այս մասին նա ասել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թ.: Եգիպտոսի օրենքներն աս-Սիսիին թույլ են տալիս նորից առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում:

Աս-Սիսին նշել է, որ մտադիր չէ նախագահի պաշտոնում մնալ սահմանադրության մեջ նշված երկու ժամկետից ավել:
«Մենք չենք խախտի (սահմանադրությունը)»,- ասել է նախագահը: «Ես կողմ եմ երկու 4-ամյա ժամկետի պահպանմանը»,- հավելել է նա:

Նախատեսում է արդյոք առաջադրվել առաջիկա ընտրություններում՝ աս-Սիսին չի ասել: