3.05.2025
Հակահայկական բանաձև. Վրաստանը, Ուկրաինան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միավորվել են ՀՀ-ի դեմ
prev Նախորդ նորություն

Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Չավուշօղլուն այդ մասին տեղեկացրել է Twitter իր միկրոբլոգում` հրապարակելով նաև լուսանկար: «Հանդիպեցի Անկարայում համանախագահների հետ և ևս մեկ անգամ հայտնեցի Թուրքիայի աջակցությունը Մինսկի խմբի գործունեությանը», - գրառել է նա:


Հիշեցնենք, որ Թուրքիան Հայաստանի, Ադրբեջանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի հետ մտնում է ԵԱՀՄ ՄԽ կազմի մեջ:


Ժամանակին դիվանագիտական թեժ պայքար է ընթացել նաեւ այն հարցի շուրջ, թե որ երկրները պետք է ընդգրկվեն Մինսկի խմբի կազմում: Մասնավորապես, հայկական կողմը դեմ էր Թուրքիայի ներգրավմանը, ինչին բնականաբար կողմ էր Ադրբեջանը:


Բաքուն, իր հերթին, չէր ցանկանում խմբում տեսնել Ֆրանսիային եւ Իտալիային` միաժամանակ առաջարկելով Մեծ Բրիտանիայի թեկնածությունը: Ի վերջո, երկարատեւ բանակցություններից եւ «առեւտրից» հետո, կողմերը հանգեցին վերոնշյալ երկրների թեկնածությանը:


Թուրքիան, սակայն չի մտնում ԵԱՀՄ Մինսկի խմբի եռանախագահության կազմ` ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի: Հայաստանը կտրականապես դեմ է ԼՂ համակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցության որեւէ ձեւաչափին:

Ինչո՞ւ Կիեւում ընդունվեց հակահայկական բանաձեւը. ո՞վ է մեղավորը եւ ի՞նչ անել. փորձագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով