5.05.2025
«Թբիլիսի. գոտի եւ ճանապարհ». Հայաստանը մատակարարման նոր ուղիներ է փնտրում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հետաքրքրված է ՌԴ-ից նոր անօդաչու սարքերի ձեռքբերմամբ

Ադրբեջանը հետաքրքրված է անօդաչու սարքերի ձեռքբերմամբ, որոնք արտադրվելու են Ռուսաստանի Աստրախանի մարզում՝ «Լոտոս» հատուկ տնտեսական գոտու տարածքում: Այս մասին, հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, գրում է Интерфакс-Азербайджан-ը:


«Լոտոս» գոտու դիտորդական խորհուրդը հավանության է արժանացրել «ԻնոՊրոեկտ» ընկերության բիզնես-ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ծովային ինքնակառավարվող անօդաչու միջոցների կողմից ստացվող տեղեկատվության հավաքման և մշակման տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ստեղծում, ինչպես նաև ծովային բազմաթիրախային անօդաչու հարթակների սեփական արտադրության կազմակերպում:  


Ըստ նախագծի՝ սարքը գործի է դրվելու քամու ուժի հաշվին, իսկ կիրառման ոլորտը բավականին լայն է՝ ձկնային պաշարների վերլուծություն, շրջակա միջավայրի համալիր մոնիթորինգ, օվկիանոսաբանություն և հիդրոգրաֆիա, ծովային նավթագազային հանքավայրերի ուսումնասիրում, որոնողափրկարարական աշխատանքներ:


Նշվում է, որ անօդաչու սարքերի գնմամբ արդեն հետաքրքրվել է Ադրբեջանը:

Հակահայկական բանաձև. Վրաստանը, Ուկրաինան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միավորվել են ՀՀ-ի դեմ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան