Պուտինն ու Նազարբաևն այլընտրանք են պատրաստում Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին
Ռուսաստանի և Ղազախստանի տարածքներով Չինաստանից Եվրոպա նոր երկաթուղու գործարկումը դրականորեն կանդրադառնա երկրների արդյունաբերության ու լոգիստիկայի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չելյաբինսում ՌԴ-ի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության ХIV ֆորումի լիագումար նիստի արդյունքներով։
«Դա խթան կհաղորդի մի ողջ շարք ոլորտների զարգացմանը, քանի որ նախագիծը կարող է լինել շատ մասշտաբային»,-հայտարարել է Պուտինը։
Պուտինը Չելյաբինսկում կայացած ֆորումը բնութագրել է որպես բովանդակալից։ «Քննարկվել է երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարներն ամենատարբեր ոլորտներում։ Խոսել ենք այն մասին, թե ինչ է պետք անել հեռանկարում այն բանի համար, որպեսզի բարելավվի մեր փոխգործակցությունն առևտրի, ներդրումների, արդյունաբերական համագործակցության, գիտության ու կրթության ոլորտում»,-ընդգծել է նա։