26.11.2024
Փորձագետ. Ղարաբաղյան հարցն անհնար է լուծել ռազմական ճանապարհով
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են. Լավրով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են: Այդ տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007, 2009, 2011թթ.-ից հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարին՝ ամրագրվելով որպես համանախագահների առաջարկներ: Այս մասին Երևանում կայացած ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և իր հանդիպումներին Բաքվում և Երևանում:


Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարը Երեւան է ժամանել Բքվում Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ բանակցություններից հետո: Բաքվում ասել էր, որ Մոսկվան ԼՂ խնդրի կարգավորման հարցում նույն դիրքորոշումն ունի, ինչ Վաշինգտոնն ու Փարիզը։ «Համանախագահները հանդիպում են նախարարների հետ, պարբերաբար այցելում են տարածաշրջան։ Հուսով եմ, որ նախագահների անցած ամիս կայացած հանդիպումը կնպաստի առաջխաղացմանը հակամարտության կարգավորման հարցում»,- նաև ասել է Լավրովը:


Նա նաեւ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ապահովել ԼՂ հակամարտության գարգավորման գործընթացի առաջխաղացումը:


Երեւանում կայացած բանակցություններից հետո Լավրոցը եւս նշեց, որ դրական է, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը լավ են արտահայտվում վերջերս Ժնևում միմյանց հետ հանդիպման արդյունքների մասին: Ըստ Լավրովի, այդ վերաբերմունքը կարող է օգնել առաջ գնալ կարգավորման գործում:


«Այդ պարագայում մենք չենք ունենա այն արդյունքը, որն ակնկալում ենք: Մենք կվերլուծենք, թե ուր ենք հասել, կփորձենք ակտիվ ջանքեր ձեռնարկել՝ կարգավորման պայմաններ ստեղծելու համար: Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի, քանի որ սա դժվար խնդիր է, և հակամարտությունների կարգավորման մեր փորձը գալիս է ապացուցելու, որ այն երկար կտևի»,- ասել է Լավրովը:


ՌԴ արտգործնախարարը դրական է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները լավ են արտահայտվում Ժնևում կայացած հանդիպման մասին: Ըստ ռուս պաշտոնյայի՝ այդ վերաբերմունքը կարող է օգնել առաջ գնալ կարգավորման գործում: Միևնույն ժամանակ Լավրովն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունները շուտ չեն ավարտվի:


«Սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների ամբողջ փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:


Իր հերթին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ չնայած Ադրբեջանի ոչ այնքան կառուցողական դիրքորոշմանը՝  բանակցությունները պետք է շարունակել, որովհետև դրանց այլընտրանք չկա:


Ասուլիսի ժամանակ ռուսաստանցի լրագրողներից մեկը հարց ուղղեց եւ հայտարարեց, որ համաձայն տեղեկություների նախատեսվում է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տարեվերջին Վիեննայում: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ նշեց, որ տեղեկություններ չունի այն մասին, որ դեկտեմբերին նախագահների հանդիպում է անցկացվելու: «Ես նման տեղեկություններ չունեմ», - ասաց նա եւ հավելեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում պետք չէ «հեծանիվ հորինել»:


«Ես արդեն հայտարարել եմ, որ դժվար է հորինել նոր հեծանիվ: Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, տարրերը դրված են բանակցությունների սեղանին, կան աշխատանքային փաստաթղթեր, կուտակված որոշակի նյութ: Մենք շատ երկար ենք վարել բանակցությունները: Ադրբեջանն ասում է, որ մենք կարիք չունենք բանակցելու հիմնական սկզբունքների շուրջ, բայց Հայաստանը տրամադրված է կառուցողական ձևով շարունակել աշխատել, հանդիպել նախագահների, նախարարների մակարդակով»,- նշել է ԱԳ նախարարը՝ նշելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար պետք է ուղղակի Բաքվի հանրային մակարդակում կատարվող հայտարարությունները համապատասխեն գործողություններին:


Այս համատեքստում նա հիշեցրեց Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Կազանում տեղի ունեցած ահնդիպումը:


«Կազանի հայտնի հանդիպումից առաջ ԱԳ նախարարները 3-4 հանդիպում էին անցկացրել, հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի տեքստը համաձայնեցված էր: Հանդիպումից 10 օր առաջ ստացվեց տեքստը եւ ռուս նախարարի կից նամակն այն մասին, որ տեքստում փոփոխություններ չեն կատարվելու: Սակայն ադրբեջանական կողմը հանդիպմանը ներկայացավ 10, նույնիսկ 12 փոփոխություններով: Եվ սա առաջին դեպքը չէ: Մինչեւ Կազանը նման բան է եղել Սոչիում, Աստրախանում, Սանկտ Պետերբուրգում», - հայտրարեց նա: