25.11.2024
Պետդեպը հավանություն է տվել Վրաստանին 75 մլն դոլարի Javelin համալիրների մատակարարմանը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ղարաբաղյան հարցն անհնար է լուծել ռազմական ճանապարհով

Լեռնային Ղարաբաղի և 7 շրջանների հարցի լուծումն առանց դիվանագիտական քայլերի գրեթե անհնար է։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը։

Նա նշել է, որ տարածքային հարցի կարգավորումը մոտակա ժամանակներում անհնար է` հակամարտող կողմերի անզիջում կեցվածքի պատճառով։

«Լեռնային Ղարաբաղի և յոթ շրջանների շուրջ որևէ փոխզիջման բացակայությունն իրավիճակը վերածում են պատայինի։ Ռազմական ճանապարհով հարցը լուծելը գրեթե անհնար է, իսկ դիվանագիտական ջանքերը դեռևս ոչ մի արդյունք չեն տալիս։ Պետք է սկսել կոնկրետ փաստաթղթերի`ճանապարհային քարտեզի, ադրբեջանա–հայկական համատեղ դեկլարիացիայի և Մինսկի խմբի առաջարկությունների քննարկումը»,–հավելել է նա։