25.11.2024
Ադրբեջանում մոտ 160 քաղբանտարկյալ կա
prev Նախորդ նորություն

Պետդեպը հավանություն է տվել Վրաստանին 75 մլն դոլարի Javelin համալիրների մատակարարմանը

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը հավանություն է տվել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրների, ինչպես նաև հրամանատարական արձակման կայանքների հնարավոր վաճառքին։ 75 մլն դոլար դոլարի գործարքի և մատակարարումների մասին վերջնական որոշումը կընդունի ԱՄՆ Կոնգրեսը։

Գերատեսչության տվյալներով՝ ավելի վաղ Վրաստանը խնդրել էր 410 Javelin համալիրների և 72 կայանքների մատակարարում։ Արժեքի մեջ կմտնի նաև մատակարումը, ուսուցումն ու սպասարկումը։

Ինչպես նշում են Պենտագոնում, Javelin համալիրները կբարձրացնեն Վրաստանի հնարավորությունները պաշտպանության ոլորտում։ Դրա հետ մեկտեղ հստակեցվում է, որ հակատանկային հրթիռային համալիրերի մատակարարումները չեն խախտի տարածաշրջանում զինված ուժերի հիմնական հաշվեկշիռը։