21.04.2025
Պուտինը եւ Կատարի էմիրը Մերձավոր Արեւելքի իրավիճակն են քննարկել
prev Նախորդ նորություն

Լիբանանին պետք է «ազատել» տարածաշրջանային աճող լարվածությունից. Գեյթ

Լիբանանին պետք է «ազատել» տարածաշրջանային աճող լարվածությունից: Այս մասին Բեյրութում հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը մեկ օր անց այն բանից հետո, երբ արաբական պետությունների լիգան դատապարտել էր Լիբանանի «Հիզբոլլահ» շարժումը, հաղորդում է AFP-ն:

Չնայած Արաբական Լիգայի հայտարարությանը՝ Աբուգլ Գեթը հավաստիացրել է, որ արաբական երկրները փորձում են պաշտպանել Լիբանանին վնասներից: «Ոչ ոք չի ընդունի եւ չի ուզում Լիբանանի հետ որեւէ վատ բան տեղի ունենա», - ասել է Գեյթը:

«Լիբանանն ունի հատուկ բնույթ, հատուկ կառուցվածք: Լիգան դա խոսոտվանում է», - լրագրողներին ասել է նա:

Լիբանանի նախագահ Միշել Աունը Twitter-ի միկրոբլոգում նշել է, որ Լիբանանը չի կարող պատասխանատու լինել տարածաշրջանային հակամարտությունների համար: «Նա ոչ ոքի վրա չի հարձակվել, ուստի չպետք է իր քաղաքական կայունությամբ կամ անվտանգությամբ վճարի այդ հակամարտությունների համար», -ասել է նա:

Իրանի նախագահը հայտարարել է Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան