21.04.2025
Լիբանանին պետք է «ազատել» տարածաշրջանային աճող լարվածությունից. Գեյթ
prev Նախորդ նորություն

Իրանի նախագահը հայտարարել է Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ հաղթանակի մասին Press TV-ի եթերում:

Նրա խոսքով՝ գրոհայինների դեմ հաղթանակ են տարել Սիրիայի եւ Իրաքի տարածքում: Ռոհանին ԻՊ-ի դեմ հաղթանակն անվանել է «լավ նորություններ Իրանի եւ ողջ տարածաշրջանի բնակիչների համար»,- փոխանցում է Gazeta-ն:


Ավելի վաղ Սոչիում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռազմական գործողությունը Սիրիայում մոտ է ավարտին ևայժմ հարկավոր է անցում կատարել քաղաքական գործընթացներին:


«Կարծում եմ, ահաբեկչության խնդիրը գլոբալ բնույթ ունի: Ահաբեկչության նկատմամբ լիարժեք հաղթանակը դեռ շատտ հեռու է, բայց ինչ վերաբերում է մեր համատեղ աշխատանքին` Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարում, ապա այդ ռազմական օպերացիան իսկապես ավարտվում է»,- ասել է Պուտինը:


Նրա խոսքով, այժմ ժամանակն է անցնել քաղաքական գործընթացներին և գնահատել է Բաշար Ասադի` այդ ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը:

ՌԴ–ի դեսպան.Իրանի ներկայությունը Սիրիայում սպառնալիք չէ Իսրայելի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան