25.11.2024
ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Ռուսաստանի Դաշնություն
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Լուկաշենկոն 2018 թվականի սկզբին կայցելի Վրաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2018 թվականի առաջին կիսամյակում ծրագրում է այցելել Վրաստան: Այս մասին նա հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

Լուկաշենկոն ընդգծել է, որ վրաց խորհրդարանականների այցը տեղավորվում է այն հանդիպումների շարքում, որ վերջերս տեղի էին ունեցել Վրաստանի ներկայացուցիչների հետ: Եվ դրանք նախապատրաստում են հաջորդ տարվա սկզբին ծրագրված իր պաշտոնական այցը:

Նշվում է, որ 2016 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է $72 մլն, որից արտահանումը` $57,4 մլն: Այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունը կազմել է $72,6 մլն: