25.11.2024
ԼՂ հակամարտության կարգավորման միջոցը կողմերի բանակցային սեղանի շուրջ վերադարձն է. ԵԱՀԿ
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 13-ից 19-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:


Պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի մի շարք ռազմաուսումնական հաստատություններ, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:


Այցի շրջանակում Արտակ Դավթյանը հանդիպել է նաև ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: