25.11.2024
Գերմանիայում տապալվեցին կոալիցիոն բանակցությունները. Մերկելին կոչ են անում հրաժարական տալ
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության հարցի վերանայման ժամանակը եկել է. Էրդողանի խորհրդական

Եկել է ժամանակը՝ վերանայելու ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության հարցը, ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչըն Թոփչուն, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները։

Թուրքիայի խորհրդարանը շուտափույթ ժամկետներում պետք է քննարկի այդ կազակերպությանն Անկարայի անդամակցության հարցը, ասել է նա։

Թոփչուի խոսքով՝ ՆԱՏՕ-ն է մեղավոր, որ Թուրքիան պաշտպանական ոլորտում կախված է այլ երկրներից։

«ՆԱՏՕ-ն, ցավոք սրտի, թշնամաբար է տրամադրված Թուրքիայի դեմ»,-ասել է նախագահի խորհրդականը։
Նոյեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններից թուրք զինծառայողներին հետ կանչելու որոշման մասին։ Պատճառ էր հանդիսացել միջադեպը, որի ժամանակ նախագահ Էրդողանն և Աթաթուրքը դասվել էին պայմանական հակառակորդների թվին։