25.11.2024
ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության հարցի վերանայման ժամանակը եկել է. Էրդողանի խորհրդական
prev Նախորդ նորություն

Թուրքիան չի ծրագրում ՆԱՏՕ-ի հետ կապերը խզել

Թուրքիան չի ծրագրում խզել կապերը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Նորվեգիայում ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիան չի ծրագրում խզել կապերը ՆԱՏՕ-ի հետ այդ միջադեպից հետո: Անկարան ուզում է հասկանալ, թե ինչպես կարող էր այդպիսի միջադեպ տեղի ունենալ ալյանսի վարժանքների ժամանակ եւ արդյո՞ք նման բան նորից կկրկնվի»,- նրա խոսքն է մեջբերում Anadolu-ն:

Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչին Թոփչուն կարծիք է հայտնել, որ Անկարան պետք է վերանայի իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Ըստ նրա՝ «դա կազմակերպություն է, որն իր անդամներից մեկի հանդեպ թշնամաբար է վերաբերվում», եւ Թուրքիայի համար միակ տարբերակը չէ:

Անկարայի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններում լարվածության նոր ալիք է առաջացել նոյեմբերի 18-ին: Այդ ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ դաշինքի շտաբային «Եռաժանի նիզակ 2017» Նորվեգիայի վարժանքներում Թուրքիայի հանրապետության առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դիմանկարն ու հենց Էրդողանի անունն օգտագործվել է՝ պայմանական թշնամուն նշանակելու համար: Այդ պատճառով թուրք 40 զինծառայող հետ է կանչվել վարժանքներից:

Sabah պարբերականի տվյալներով, զորավարժության ժամանակ թուրքական ծագմամբ նորվեգացի տեխնիկական մասնագետներից մեկը ՆԱՏՕ-ի փակ տեղեկատվական ցանցում թուրք առաջնորդի անունից տեղադրել է դաշինքի համար վիրավորական հաղորդագրություններ:

Նորվեգիայի Պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել Թուրքիայից եւ նշել, որ ցավում է պատահածի համար: Իր ներողություններն է հայտնել նաեւՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, սակայն Էրդողանը նշել է, որ նմանատիպ միջադեպը պարզ ներողությամբ չի կարող քողարկվել: