Գերմանիայում խորհրդարանական ընտրություններից հետո 4 քաղաքական ուժերի միջեւ չի հաջողվել իշխող կոալիցիա կազմել, ինչից հետո այդ երկրի ձախակողմյան ուժերը ներկայացնող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներ Ալեքսանդր Հաուլանդն ու Ալիսա Վայդելը կեչ են արել կանցրել Անգելա Մերկելին հրաժարական տալ:
«Տիկին Մերկելը ձախողեց և եկել է ժամանակը, որպեսզի նա լքի կանցլերի պաշտոնը»,- հայտարարել է Հաուլանդը, որի խոսքը մեջբերում է gazeta.ru-ն:
Նոյեմբերի 19-ին Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) դուրս է եկել իշխող կոալիցիա բանակցային գործընթացից, որից հետո հործընթացը փաստացի ձախողվել է: «Բանակցություններին մասնակցող կողմերը չէին վստահում միմյանց ու տարակարծիք էին մի շարք հարցերում, մասնավորապես՝ միգրացիայի ու էներգետիկայի թեմաների շուրջ», - հայտարարել է ԱԴԿ առաջնորդ Կրիստիան Լինդները:
«Կարծում ենք՝ ավելի լավ է չկառավարել, քան թե վատ կառավարել»,- մեկնաբանել է նա:
Հայտնի է, որ սեպտեմբերին կայացած դաշնային ընտրություններից հետո Մերկելը ցանկում էր այսպես կոչված «Ճամայկա» կոալիցիան ձևավորել Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության, Ազատ դեմոկրատական կուսակցության և «կանաչկների» միջև:
Ինքը՝ Անգելա Մերկելը, մեկնաբանելով բանակացությունների ձախողումը, ափսոսանք է հայտնել Ազատ դեմոկրատական կուսակցության դուրս գալու առնչությամբ՝ նկատելով, որ, այնուհանդերձ, կողմերին կհաջողվեր ընդհանուր հայտարարի գալ:
ԱԴԿ-ի առաջնորդին, ինչպես նշում է DW-ն, քննադատել են նաեւ «կանաչների» ներկայացուցիչները: «Նա ընտրել է պոպուլիստական ագիտացիայի ճանապարհը, պետական քաղաքական պատասխանատվության փոխարեն», - իր Twitter-ի միկրոբլոգում գրել է կուսակցության ներկայացուցիչ Ռեյնհարդ Բյուտիկոֆերը:
Քննադատաբար է արտահայտվել ԱԴԿ-ի ղեկավարի հայտարարության նկատմամբ նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղարի տեղակալ Յուլիա Կլյոկները: Այն ինչպես լիբերալ քաղաքական գործիչն արտահայտվել է Twitter-ում, նա անվանել է «լավ պատրաստված սպոնտանություն»: «Պարկեշտ կլիներ, եթե բանակցություններին մասնակից բոլոր քաղաքակն ուժերը միասին հանդես գային հայտարարությամբ», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Գերմանիայում սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այսպես կոչված «Ճամայկա» կոալիցիան ձևավորելու նպատակով բանակցությունները շարունակվել են շուրջ 4 շաբաթ:
Թեպետ Գորմանիայի սահմանադրությունը հստակ ժամկերներ չի նշում իշխող կոալիցիա ձեւավորելու մասին, սակայն, ըստ «Բի-բի-սի»-ի, ոչ ոք այժմ չի ցանկանում ժամանակ ձգել: Այժմ, ըստ մեկնաբանների, կա երկու տարբերակ: կա՛մ կառավարությունը կկազմի փոքրամասնություն, ինչը Գերմանիայի պատմության մեջ աննախադեպ է, կա՛մ էլ նոր ընտրություններ կանցկացվեն:
Միեւնույն ժամանակ ավանդական քաղաքական ուժերը չեն ցանակնում նոր ընտրությունների գնալ՝ մտավախություն ունենալով զիջել դիրքերը ազգայնականներին եւ պոպուլիստներին: Հակառակ դեպքում գործին պետք է խառնվի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Նա իրավասու է Մերկելի թեկնածությունն առաջադրել կանցլերի պաշտոնում: Եթե առաջին անգամ չստացվի ստանալ մեծամասնության ձայները Բունդեսթագում, ապա երկու շաբաթ անց տեղի կունենա երկրորդ քվերակությունը, այնեւհոտեւ՝ երրորդը, որի ժամանակ նրան բավարար կլինեն հարաբերական մեծամասնության ձայները, որպեսզի նշանակվի կանցրելի պաշտոնում:
Այժմ Շտայնմայերն ունի ընտրություն, ընդունել Մերկելին, որպես կանցրել եւ առաջադրել նրա թեկնածությունը, կամ ցրել Բունդեսթագը եւ նշանակել նոր ընտրություններ, որոնք պետք է տեղի ունենան երկու ամսվա ընթացքում:
Հետաքրքրական է, որ Գերմանիայում կոալիցիոն բանակցությունների տապալման ֆոնին եվրոն անկում է արձանագրել: