26.04.2025
ՄԱԿ գլխավոր քարտուղար. Ահաբեկչությունը նոր ձեւեր ու չափեր է ընդունել
prev Նախորդ նորություն

Սատանովսկի. Թուրքիան չի շրջվի դեպի Ռուսաստան

Նորվեգիայում ՆԱՏՕ–ի զորավարժությունների ընթացքում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարն, որպես թիրախ օգտագործելը քայլ էր Թուրքիայի և նրա ժողովրդի դեմ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի ներողությունը բավարար չէր։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի կարող վստահել ՆԱՏՕ–ին։

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին հայտարարել է, որ չի բացառվում Էրդողանի խոսքերի հետևում նրա էմոցիաներն են։ Էրդողանը շատ բռնկվող, էմոցիոնալ մարդ է և այդպիսի միջադեպը կարող էր նրան հունից հանել։ Նա չի կիսել այն փորձագետների կարծիքը, որ ՆԱՏՕ–ի հետ կապված սկանդալը Թուրքիայի կդրդի դեպի ՌԴ։

Սատանովսկին հավելել է, որ Էրդողանը չի շրջվելու դեպի ՌԴ` մոռացեք դրա մասին։ Ինչ վերաբերվում է С-400–ներին, ապա Էրդողանը կարող է դրանք նաև չգնել։

Գերմանիայում տապալվեցին կոալիցիոն բանակցությունները. Մերկելին կոչ են անում հրաժարական տալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար