Վաշինգթոնը խորհուրդ չի տալիս Անկարային գնել ռուսական Ս-400-ները եւ պատրաստ է Թուրքիային այլընտրանքային զենիթահրթիռային համալիրներ առաջարկել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։«Այժմ տարածաշրջան են մտցնում անհամատեղելի հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք, հազիվ թե, լավագույնս արտացոլում են ՆԱՏՕ-ի շահերը»,- ասել է նա։Մետիսը հավելել է, որ Վաշինգթոնը բանակցություններ է վարում Անկարայի հետ եւ պատրաստ է նրան տրամադրել այնպիսի համակարգեր, որոնք համատեղելի են Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։