23.11.2024
ՌԴ-ի Պերմ քաղաքից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Հայաստան և Վրաստան
prev Նախորդ նորություն

Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հաղթեց ՄԻԵԴ-ում. ՀՀ-ն նրան կվճարի 2500 եվրո

ՀՀ նախկին արտգործնախարար, ընդդիմադիր նախկին պատգամավոր, ներկայումս Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հաղթել է ՄԻԵԴ-ում. նրա բողոքն ընդդեմ ՀՀ բավարարվել է:


Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր դեսպանին կվճարի 2000 եվրո բարոյական փոխհատուցման և 500 եվրո դատական ծախսերի համար:


Հիշեցնենք, VERELQ-ը գրել էր, որ Որպես Արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկել է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «փողերի լվացման» գործով։


Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։


Դատարանը կալանքի որոշման հիմքում դրել է հանցանքի վտանգավորության, կրկնահանցագործության եւ իրավապահներից թաքնվելու հիմքերը։


Նրա կալանքն անընդհատ երկարաձգվել է մինչև 2007-ի սեպտեմբեր, որից հետո խափանման միջոցը փոխվել է հանրապետությունից չբացայակելու ստորագրությամբ։


Արզումանյանը, ըստ հայցի, համարում է, որ խախտվել են Ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։


2007թ-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ «Վահան Շիրխանյանը և Ալեքսանդր Արզումանյանը գտնվել են Մոսկվայում և, համաձայնության գալով 2005 թվականից ֆինանսական զեղծարարության համար հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լևոն Մարկոսի հետ, կասկածելի ծագում ունեցող գումար են տեղափոխել Հայաստան»:


Ալեքսանդր Արզումանյանը չի ընդունել մեղադրանքը։


Նշենք նաև, որ Արզումանյանը դեսպան է նշանակվել 2017 թվականին: