23.11.2024
Բանակին կարագի անվան տակ մարգարին է մատակարարվել 2016-17 թթ. Aysor.am
prev Նախորդ նորություն

Դեսպանն ընդդեմ Հայաստանի. ՄԻԵԴ-ը շուտով կհրապարակի Ալեքսանդր Արզումանյանի հայցով վճիռը

Հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, գրում է Ա1 պլյուսը։


Դիմումատուն այսօր արդեն Դանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն է, որը դատարան հայց է ներկայացրել տարիներ առաջ՝ մինչեւ նշանակումը։


Արզումանյանը դեսպան է նշանակվել 2017թ ։


Որպես Արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկել է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «փողերի լվացման» գործով։


Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։


Դատարանը կալանքի որոշման հիմքում դրել է հանցանքի վտանգավորության, կրկնահանցագործության եւ իրավապահներից թաքնվելու հիմքերը։


Նրա կալանքն անընդհատ երկարաձգվել է մինչև 2007-ի սեպտեմբեր, որից հետո խափանման միջոցը փոխվել է հանրապետությունից չբացայակելու ստորագրությամբ։


Արզումանյանը, ըստ հայցի, համարում է, որ խախտվել են Ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։


2007թ-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ «Վահան Շիրխանյանը և Ալեքսանդր Արզումանյանը գտնվել են Մոսկվայում և, համաձայնության գալով 2005 թվականից ֆինանսական զեղծարարության համար հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լևոն Մարկոսի հետ, կասկածելի ծագում ունեցող գումար են տեղափոխել Հայաստան»:


Ալեքսանդր Արզումանյանը չի ընդունել մեղադրանքը։