23.11.2024
«Ես եմ» ծրագրով զինծառայության է մեկնում 150 նորակոչիկ. Մովսես Հակոբյան
prev Նախորդ նորություն

Բանակին կարագի անվան տակ մարգարին է մատակարարվել 2016-17 թթ. Aysor.am

Բանակին կարագի անվան տակ մարգարին է մատակարարվել և դա հնարավոր է դարձել ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայում փորձաքննության արդյունքների հիման վրա: Կատարվածի առնչությամբ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել: Այս մասին գրում է Aysor.am-ը:


Հստակ տեղեկություն ստանալու համար լրատվամիջոցը գրավոր հարցում էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին: Մասնավորապես հետաքրքրվել էր՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի «Հանրապետական անանսնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» (ՀԱԲԼԾԿ) ՊՈԱԿ-ի վերաբերյալ քրեական գործ է քննվու՞մ ԱԱԾ քննչական վարչությունում: Խնդրել էիր ներկայացնել՝ ի՞նչ հիմքով և արդյոք այդ քրեական գործը կապված է ՀԱԲԼԾԿ եզրակացությամբ փաստաթղթերի հիման վրա բանակին կարագի փոխարեն մարգարին մատակարարելու դեպքի հետ:


Մեր այս հարցին ստացել ենք հետևյալ պատասխանը. «ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն, երկու ընկերությունների կողմից մատակարարվել են ՀՀ-ում արտադրված 172.300 կգ «Մարգարին» և 14.250 կգ «Սպրեդ» տեսակի ապրանքներ, որոնք նույնականացման են ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ՙՀանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն՚ պետական ոչ առևտրային կազմակերպություն, որի չորս մասնագետների կողմից տրվել են փորձարկման ակնհայտ կեղծ արձանագրություններ՝ սերուցքային կարագ հանդիսանալու վերաբերյալ, ինչը հնարավոր է դարձրել խաբեությամբ կարագի փոխարեն նշված ապրանքատեսակների մատակարարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը»:


Այս ամենի հետևանքով, ըստ ԱԱԾ-ից ստացված պատասխանի, պետությանը պատճառվել է 162 մլն 914 հազար 567 ՀՀ դրամ գումարի վնաս:


Նաև խնդրել էինք ներկայացնել, թե ովքե՞ր են անցնում այդ քրեական գործով և ի՞նչ կարգավիճակ ունեն նրանք՝ կասկածյա՞լ են, թե՞ մեղադրյալ:


Այս հարցին ի պատասխան ԱԱԾ-ից նշել են, որ քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել՝ արտադրությունը և մատակարարումները կազմակերպած անձին, ընկերությունների երկու տնօրեններին, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի չորս մասնագետներին:


Նշված 7 մեղադրյալներից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 4-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Ստացված պաշտոնական պատասխանում անուններ նշված չեն:


Լրատվամիջոցը զուգահեռ հարցում էր ուղարկել նաև ԳՆ ՍԱՊԾ լրատվական ծառայություն՝ խնդրելով ներկայացնել, թե արդյո՞ք «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ սննդամթերքի անվտանգության լաբորատորիայում աշխատում են մասնագետներ Ցողիկ Գզիրյանն ու Հեղինե Ղարիբյանը և եթե չեն աշխատում, ապա՝ ի՞նչ պատճառով:


Այս հարցի առաջին մասին են միայն ՍԱՊԾ լրատվական ծառայությունից պատասխանել` տեղեկացնելով, որ նշված անձինք չեն աշխատում: Սակայն, թե ի՞նչ պատճառով Գզիրյանն ու Ղարիբյանը չեն աշխատում լաբորատորիայում, մեզ մնաց անհայտ:


Նաև ակտիվորեն տեղեկություններ էին շրջանառվում, որ մատակարար ընկերությունները կապ ունեն ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ:


Օրեր առաջ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել էր այս դեպքին, ասել, որ այն իր ղեկավարած հիմնարկի որևէ պաշտոնյայի հետ կապ չունի և իր պաշտոնավարման տարիներին նման դեպք տեղի չի ունեցել:


Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում