«Ես եմ» ծրագրով զինծառայության է մեկնում 150 նորակոչիկ. Մովսես Հակոբյան
«Ազգ-բանակ» հայեցարակգի շրջանակում հայտարարված «Ես եմ» ծրագրով զինծառայության է մեկնում 150 նորակոչիկ: Այս մասին հունվարի 8-ին հայտարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Այսօր Կենտրոնական հավաքակայանում մեկնարկել է 2018 թվականի առաջին զորակոչը։ Լրագրողների հետ զրույցում Մովսես Հակոբյանը նշեց, որ կա 167 նորակոչիկ։ ««Ես եմ» ծրագրով ծառայության է մեկնում 150 նորակոչիկ։ Նրանք ծառայելու են առանձին զորամասերում, քանի որ ծառայության են մեկնում տարբեր պայմաններով», - ասել է նա։
Նորակոչիկների հարազատները հավաքվել էին Կենտրոնական հավաքակայանի դիմաց հավաքվել են նրանց բանակ ճանապարհելու համար։
Հիշեցնենք, որ «Ես եմ» ծրագրով զորակոչիկները իրավունք են ստանում անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային, որը տեւելու է 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում եւ երկու շաբաթ` առաջնագծում:
Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում: