ՌԴ–ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ռուսաստանյան ընկերությունները կարող են 50 միլիարդ դոլար ներդնել Իրանի նավթագազային ոլորտում։ Նա նշել է, որ էներգետիկան հանդիսանում է Իրան–ՌԴ համագործակցության հիմնական ուղղություններից մեկը։Ըստ նրա, ռուսաստանյան «Газпром», «Газпром нефть», «Роснефть», «Лукойл» և «Зарубежнефть»–ը պատրաստվում են ներդրումներ իրականացնել իրանական տնտեսության մեջ։