23.11.2024
Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին
prev Նախորդ նորություն

Բոլոր ձերբակալությունների պատասխանատվութունը ես վերցնում եմ իմ վրա. Փաշինյան (LIVE)

Ես ո’չ Ռոբերտ Քոչարյանն եմ, ո’չ Սերժ Սարգսյանը, որ քննիչների թիկունքում թաքնվեմ: Եվ ես հայտարարում եմ` մինչև այսօր բոլոր ձերբակալությունների պատասխանատվութունը ես վերցնում եմ իմ վրա: Այս մասին Դավթաշենում «Իմ քայլը» դաշինքի նախընտրկան հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր արդեն ապացուցված է, որ մարտի 1-ին բանակը եղել է Երևանում և հրամայվել է կրակել շենքերի պատուհանների վրա: Օրեր շարունակ սահմանը պահող չի եղել և երևի իրենք պայմանավորվածություն են ունեցել Իլհամ ԱԼիևի հետ, որ վերջինս չհարձակվի: Եվ ո՞վ է նա, եթե ոչ քրեական հանցագործ և ո՞վ է նա, եթե ոչ հայրենիքի դավաճան»,- հայտարարեց Փաշինյանը` նշելով, որ մարտի 1-ի մասով ունեն ցնցող ապացույցներ:

Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանը բանակից «նայոմնիկներ է» հավաքել, այսինքն բանակը սարքել են անձնական «նայոմնիկներ».

«Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանի իշխանության բռնազավթման համար, նրանք պատասխանատու են Հայաստանի թալանի համար և նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ»,- շեշտեց վարչապետը:


Վարչապետը ուժայիններին հրահանգեց ռեյդեր իրականացնել, զինաթափել օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և երկու ժամ անց ներկայացնել արդյունքները: «Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, մարտահրավերն ընդունված է», - հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ նշանակելով ԱԱԾ պետին և ՀՔԾ պետին այդ պաշտոններին նա միայն մի պայման է դրել նրանց առջև` քրեական գործերի քննությունները չպետք է քաղաքականացվեն, դրանք պետք է հիմնված լինեն օրենքի և ապացույցների վրա: Եվ եթե քննչական մարմնի շահերից է որևէ մեկին ձերբակալելն ու կալանավորելը, անգամ եթե դա իր ընտանիքի անդամներն են, իրենք պարտավոր են ձերբակալել ու կալանավորել:


Իր ելույթը նա ավարտեց հստակ ուղերձով.

«Չփորձեք մեզ շանտաժի ենթարկել: Այսօր պայման եմ դնում ձեր առաջ` օր առաջ հավաքեք ձեր գողացած փողերը և կամավոր վերադարձրեք այն ժողովրդին: Այդ ժամանակ մենք ժողովրդի հետ կքննարկենք` ներենք ձեզ, թե չներենք: Հակառակ դեպքում աշխարհում չկա որևէ ուժ, որ ձեզ կօգնի: Եվ ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը մի շաբաթվա ընթացքում կամավոր հանի հայկական բանկից 30 մլն դոլարը և կվերադարձնի պետական բյոււջե»,- ասաց նա` հավելելով, որ գնալու է մինչև վերջ ու կանգ չի առնելու ոչ մի անվան առջև` ո’չ Սերժ և Սաշիկ Սարգսյաններ, ո’չ Ռոբերտ Քոչարյան, ո’չ Գագիկ Խաչատրյան: