ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում եմ 2 ժամվա ընթացքում օլիգարխներին զինաթափել. Փաշինյան
Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք մարտահրավեր նետել Հայաստանի ժողովրդին: Դե մարտահրավերը տեսեք: Մենք ունենք Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն և ես պահանջում եմ երկու ծառայություններից երկու ժամվա ընթացքում կարգուկանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում: Այս մասին Դավթաշենում նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես պատասխանատու ասում եմ, որ այդ «հայտուկ ծառայությունները» սափրագլուխների եւ ախրանաների տեսքով հայտնաբերվելու են եւ ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբերը զինաթափվելու են: Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել: Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների եւ արդյունքների մասին»,- ասաց նա: