Նախագահ Սերժ Սարգսյանը Արա Նազարյանին ազատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Նրա որոշման մեջ ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Արա ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»: