29.11.2024
Ղարաբաղյան բանակցությունները մտել են վտանգավոր փակուղի
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ են գաղտնալսել ԱԱԾ և ՀՔԾ պետերին․ վարչապետը մեկնաբանում է սենսացիոն ձայնագրությունը

ՀՀ վարչապետ Նիկլո Փաշինյանն անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետք Սասուն Խաչատրյանի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀԱՊԿ ղեկավար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործող կալանավորելու վերաբերյալ հեղախոսազրույցի գաղտնալասմանը։ Նա, ըստ էության, չի հերքել, այդ ձայնագրության իսկությունը։


Նա նշեց, որ հրավիրել է իր մոտ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հանձնարարելով ասուլիս տալ եւ պարզաբանել այդ խոսակցությունը։ «Բայց իրականում պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գացտնալսում։ Արդյոք օրենքով այդ իրավունքն ունեցել են՝ այդպիսի գաղտնալուսմ իրականացնելու համար», - հարցադրում կատարեց վարչապետը։ Նա նշեց, որ ասուլիսի ժամանակ Վանեցյանը պարազաբնումներ կտա ու կներկայացնի, թե առաջիկայում ինչ քրեական գործեն են նախապատրաստվում ու ում դեմ։



Նա հիշեցրել է, որ դեռեւս օգոստոսի 17-ի հանրահավաքին հայտարարել է, որ, ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է եւ բոլոր մարդասպանները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Փաշինյանը նշել է, որ «հայտնի կոռուպցիոնեռներն անհանգստացած են», քանի որ ժամանակ է եկել, որ հետ վերադարձնեն Հայաստանի ժողովրդից գողացվածը։


«Անուներով ասեմ, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը։ Ոմանք ուղղակի ուզում են ճողոպրել, ծլկել, իսկ ես դա թույլ չեմ տալու, որպես վարչապետ։ Այս հարցում մենք ունենք ձեր՝ Հայաստանի հասարակության եւ ժողովրդի աջակցությունը», - նշել է նա՝ հավելելով, որ ընդհանրապես չի ընդունում երկրում քաղաքական հետապնդումների մասին խոսակցությունները։


«Չգիտեմ, ինչ ուզում են գաղտնալսած լինեն: Դրանց մեջ չկա որևէ բան, որը հետաքննությամբ կպարզվի, որ որևէ մեկը հատել է իր ծառայողական պարտականությունների գիծը: Եթե մենք դատարաններին հրահանգ տվող էինք՝ Վերաքննիչ դատարանին ինչո՞ւ հրահանգ չենք տվել, ո՞նց է Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ հայտնվել: Եթե քաղաքական հետապնդման ենթարկող էինք... Այդ քաղաքական հետապնդյալները երկրում հեռուստատեսություն են գնում, լրատվամիջոց են գնում, էդ ո՞նց:


Այս իրավիճակում ես քանի դեռ վարչապետ եմ, կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, շանտաժների չեմ ենթարկվելու, մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին, դուք ձեր թալանածը չեք մարսելու: Ուզում եք գաղտնալսեք, ուզում եք տեսաձայնագրեք, ինչ ուզում եք արեք, տարբերակ չկա: Ես հույս ունեմ, որ ժողովուրդը պինդ կկանգնի կառավարության կողքին, մենք ունենք ձեր օգնության կարիքը կոռուպցիայի հարցում»,- ընդգծեց գործադիր մարմնի ղեկավարը:


«Լուրեր են շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը լրատվամիջոցներ է գնում, հեռուստաալիքներ ձեռք բերում։ Հարց եմ ուղղում՝ քաղաքկաան հետապանդման ենթարկվող մարդը լրատվամիջոցնե՞ր է գնում։ Որտե՞ղ եք նման բան լսել», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պարազաբնելով, որ ձայնագրությունում իր անձի վերաբերյալ առկա խոսակցությանը։


Հիշեցննք, ձայնագրության մեջ խոսվում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի կալանավորման վերաբերյալ եւ Արուր Վանեցյանը, որը դեմ է արտահայտվում Խաչատուրովի կալանավորման գաղափարին, նշում է, որ այդ հարցը կքննարկի վարչապետի հետ։ Հաջորդ զանգի ժամանակ ՀՔԾ պետն այնուամենայնիվ պնդում է, որ Խաչատուրովին պետք է կալանավորել։ Վանեցյանը համաձայնում է։


Փաշինյանի մեկնաբանությունից ստացվում է, որ իր հետ փորձել են քննարկել հարցը, սակայն նա ինչպես միշտ նման հարցերում ունի հետեւալ դիրքորոշումը․ «Ես երբեւէ չեմ խոչընդոտել ու խոչընդոտելու նախաքննական մարմնի գործողություններին։ Չի եղել ու չի լինելու դեպք, երբ լինեն բավարար ապացույցներ ու նախաքննության շահերից բխի այս կամ այն անձին, այդ թվում իմ ընթանիքի անդամին, ձերբակալելը, եւ ես ասեմ, որ դեմ եմ, մի արեք։ Նման բան չի եղել ու չի լինի»։


Վերջում Փաշինյանը նորից կրկնեց, որ կոռուպցիայի ու կոռուպցիոնեռների դեմ պայքարում չի լինելու կոմպրոմիս։ Նա կոչ արեց ժողովրդին պաշտպանել հեղափոխությունը եւ աջակցել կառավրությանը՝ թույլ չտալով կոռուպցիոնեռներին ու հանցագործներին «կեղտոտ ձեռքերով» խլել ժողովրդի հաղթանակը։ «Դուխով», - վերջում ասաց վարչապետը։