3.04.2026
Գագիկ Ծառուկյանի խոսնակը դիմում է իրավապահներին
prev Նախորդ նորություն

Ինչպես «փակել» Քոչարյանին ու Խաչատուրովին. ԱԱԾ ու ՀՔԾ պետերի զրույցը (գաղտնալսում)

Youtube կայքում հրապարակվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որում քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ու խոսվում այն մասին, թե ինչ պետք է անի դատավորը այդ հարցում:


Արթուր Վանեցյանն անակնկալի է գալիս, երբ լսում է, որ Սասուն Խաչատրյանը ոգևորված է, որ  հաջորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորումն է սպասվում: Ըստ Խաչատրյանի՝ երբ նրան փակեն (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին- խմբ.), բոլորը հերթով կգան ու կգրեն: Ի պատասխան դրա Վանեցյանն ասում է, որ դա ճիշտ չէ, դա քաղաքական սկանդալի առիթ կդառնա. «Ես ռուսների հետ հազիվ բարիշել եմ, հիմա էլ սա...»,- ասում է Վանեցյանը, ինչին ի պատասխան Խաչատրյանը հորդորում է այդ հարցով խոսել վարչապետի հետ: ԱԱԾ պետը խոստանում է այդպես էլ անել:


Հիշատակվում է մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, այդ թվում նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Սասուն Խաչատրյանի խոսքով՝ նրա մասով ամեն ինչ ավելի քան հիմնավոր է:


Մանրամասները՝ ձայնագրությունում:


VERELQ-ի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում համացանցում տարածված այս ձայնագրության համար:


 

«Իմ քայլը»՝ 39․9%, ԲՀԿ՝ 11.8%, «Լույս» 4․2%. հայտնի են Երևանի ընտրությունների ֆավորիտները
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար