22.12.2024
Gallup. 72-73 տոկոսը դրական է գնահատում Կարեն Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին
31.03.2017
Gallup. 72-73 տոկոսը դրական է գնահատում Կարեն Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին

Հիմնական մրցակցությունը ծավալվում է ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև, բայց առաջատարը ՀՀԿ-ն է: Այս մասին են վկայում միջազգային Gallup International գործակալության և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից իրականացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք անցկացվել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պատվերով:Հարցվածների 30,2 տոկոսը պատրաստվում է իր ձայնը տալ Հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» դաշինքի օգտին քվեարկել պատրաստվում է հարցվածների 29,1 տոկոսը: Բացի այդ, համաձայն հարցման, ՀՀԿ-ն առաջատարն է նաև ռեյտինգային թեկնածուների քվեների շնորհիվ` ՀՀԿ տարածքային թեկնածուների օգտին քվեարկել պատրաստվում է հարցվածների 31,7 տոկոսը, իսկ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներին ձայն կտա հարցվածների 21,8 տոկոսը:Հարցման արդյունքները թույլ են տալիս հեղինակներին կանխատեսել, որ Ազգային ժողով, բացի այս երկու ուժերից, կանցնեն նաև ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն և ԵԼՔ դաշինքը: Սակայն նրանց թվերը բավականին համեստ են ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի թվերից: Այդպես, Ելք դաշինքին իր ձայնը տալ պատրաստվում է հարվածների 9 տոկոսը, Դաշնակցությանը` 7 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և ՀԱԿ-ՀԺԿ դաշինքներին ձայն կտան հարցվածների միայն 4 տոկոսը, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, Կոմունիստական կուսակցությանն ու «Ազատ դեմոկրատներին»` 3 տոկոսը: Gallup-ի հարցման համաձայն մեծ է վարչապետ Կարեն Կարապետյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անհատական վարկանիշը: Ընդ որում այս դեպքում ձայների բաշխումը գրեթե նույնական է` հարցվածների 72 տոկոսը դրական է գնահատում Կարեն Կարապետյանին, 23 տոկոսը՝ բացասական, իսկ Գագիկ Ծառուկյանին դրական է գնահատում հարցվածների 73 տոկոսը, բացասական` 23 տոկոսը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցվածների կողմից ավելի շատ բացասական է ընկալվել՝ 76 տոկոս, և միայն հարցվածների 21 տոկոսն է նրան դրական ընկալում: