10.09.2026
Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել․ հերքում
prev Նախորդ նորություն

Մեզ համար անընդունելի է, որ հանքարդյունաբերությունը տնտեսության լոկոմոտիվն է. Փաշինյան

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի լոկոմոտիվն է: Դա փաստ է, բայց դա անընդունելի է մեր կառավարության համար: Կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ձեռնարկվելու են բոլոր միջոցները հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու, հանքարդյունաբերությունն ավելի որակյալ և պատասխանատու դարձնելու համար:


Վարչապետը նշեց, որ այսօր հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն է, բայց կառավարությունը բազմիցս է արձանագրել, որ տնտեսական աճի այդ մոդելը որևէ կերպ չի կարող իրենց համար ընդունելի համարվել.


«Մեր կառավարության կարևոր խնդիրներից է փոխել տնտեսական աճի մոդելը ոչ միայն այն պատճառով, որ ուղղակի խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մեր ընդերքի վաճառքին, այլև այդ ընդերքի վաճառքից գեներացվող գումարների արդյունքում ձևավորված գումարների աճը ներառող չէ, այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունը իրենց վրա չեն զգում Հայաստանի հանրապետության քաղաքացիները: Պետք է հաստատենք շահագործման այնպիսի  կանոններ, որ հանրությունը իսկապես զգա՝ այդ ազգային հարստությունը օգտագործվում է այնպես, որ դրանից պետությունը և հանրությունը ստանում են այնքան օգուտներ, ինչքան պետք է իրականում ստանան», - ասաց Փաշինյանը:


Այնուհետ կառավարությունն ընդունեց հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում:

Կառավարությունը առաջիկա 5 տարիներին էլ կվճարի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձավճարը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ