10.09.2026
Բաբլոյան․ Չեխիան Եվրոպայում Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից է
prev Նախորդ նորություն

Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել․ հերքում

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հայտարարություն է տարածել՝ հերքելով վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցների լուրերը այն մասին, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:


Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում:


"«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցանկանում է հստակեցնել, որ հանդիսանում է բաց և թափանցիկ ընկերություն, որը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ, ինչը վերջին երկու տասնամյակների ընթացքում նպաստել է Հայաստանի կայուն զարգացմանը:


Ռոբերտ Քոչարյանը մեր ընկերությունում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատրաստ է այս փաստը հաստատելու համար իր հաշվապահական հաշվառման գրքերը և գրանցումները տրամադրել մանրամասն աուդիտ իրականացնելու համար", - ասվում է հայտարարության մեջ:

Մեզ համար անընդունելի է, որ հանքարդյունաբերությունը տնտեսության լոկոմոտիվն է. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ