Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրել են ռազմական ոլորտում փոխըմբռնման ու համագործակցության հուշագիր։ Այդ մասին հայտնում է Վրաստանի ՊՆ–ն։Թուրքական Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ՊՆ–ի նախարարների հանդիպումը։Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության, տարածաշրջանային և այլ հարցեր։