14.06.2025
Էրդողանը կայցելի Բաքու
prev Նախորդ նորություն

Քանի դեռ Իրանում իշխանության ղեկին է Ռոհանին` Թեհրանի ու Բաքվի միջև խնդիրներ չեն ծագի

Քանի դեռ Իրանում իշխանության ղեկին է Հասան Ռոհանին` Թեհրանի ու Բաքվի միջև խնդիրներ չեն ծագի: Այդ մասին հայտարարել է արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն:


Նա նշել է, որ Իրանում այժմ ծանր դրություն է և հնարավոր է փոփոխությունների հետևանքով իշխանության գան պահպանողականները, ովքեր կձգտեն իսլամական հեղափոխության շարունակությանը:


Արևելագետի խոսքով, այդ փոփոխությունները կտարածվեն նաև Ադրբեջանի վրա`այն էլ ոչ այնքան լավ կողմով:


Նա հավելել է, որ Ռոհանին մտածում է պատժամիջոցների հետևանքները մեղմելու մասին, իսկ եթե իշխանության գան այլ ուժեր, օրինակ Ահմադինեժադը, ապա նրանք ավելի շատ կենտրոնանալու են իսլամական հեղափոխության վրա:

Իրանը հայտնել է ահաբեկչական 2 բջիջների վերացման մասին
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը