Հայաստանը հաստատակամ է Եվրոպական ﬕության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ստորագրելու հարցում: Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:Նրա խոսքով, Հայաստանը հաստատակամ գնում է ստորագրման և որևէ խոչընդոտ չկա. «Մենք գնում ենք ստորագրման: Հնարավո՞ր է զարգացուﬓերն այնպիսին լինեն, որ չստորագրվի՝ այս պահին չենք տեսնում: Սակայն դա բանակցային գործընթաց է»,- ասել է Կարապետյանը: