15.07.2025
Դատախազությունը օգոստոսի 20-ին Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոք կներկայացնի
prev Նախորդ նորություն

ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացրել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) «Մարտի 1»-ի գործով խուզարկություն է իրականացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում։ Այդ մասին VERELQ-ին հայտնել են կառույցից: 


Այլ մանրամասներ ՀՔԾ-ն չի հաղորդում։


Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:


Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը  օգոստոսի 20-ին բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները