25.11.2024
Անկարայում ԱՄՆ դեսպանության ուղղությամբ կրակ է բացվել
prev Նախորդ նորություն

Հակահարված ԱՄՆ պատժամիջոցներին՝ Իրան այցելելիս անձնագրում մուտքի կնիք չի դրվի

Իրանը որոշել է յուրատիպ ձևով պայքարել ԱՄՆ պատժամիջոցների դեմ, որպեսզի զբոսաշրջությունը չտուժի:


Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այսուհետ Իրան մուտք գործելիս օտարերկրացի քաղաքացիների անձնագրում մուտքի կնիք չի դրվի: Այս որոշումն ուղղված է երաշխավորելու երկիր այցելաց զբոսաշրջիկներին հետագայում որևէ խնդիրներից, որոնք ենթադրում են ամերիկյան պատժամիջոցները:


Նախագիծն արդեն հավանության է արժանացել Իրանի արդյունաբերության ու առևտրի նախարարության, ԱԳՆ-ի ու Ոստիկանության կողմից: Նախաձեռնությունը այժմ պետք է հավանության արժանանա կառավարության կողմից: 


Նշվում է, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2018 թվականի առաջին չորս ամիսներին Իրան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն աճել է 38 տոկոսով: Միևնույն ժամանակ նվազել է եվրոպացի զբոսաշրջիկների թիվը, ինչն ազդել է 4 և 5 աստղանի հյուրանոցների աշխատանքի վրա:


Իրանում կարծում են, որ այս լուծումը ժամանակավոր է: